Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Վաղոն սխալ էր լսել

Վաղոն սխալ էր լսել
21.03.2025 | 17:35

- Հարևան, Ռայկոմում խառն ա, հազիվ փախա մենթերի ձեռից։

- Ի՞նչ ա պատահել, Վաղո։

- Չիմացա, մենակ տեսա, որ նորից լցվել էին ժողովրդի մեջ ու լղճելով տանում էին։ Իսկ ժողովուրդը գիտե՞ս ինչ էր գոռում․․․ քեֆս բերեց։

- Ի՞նչ էր գոռում։

- Ոստիկանի մե՛-րը՛։

- Ճիշտ չես լսել, Վաղո։ Երևի գոռացել են «Ոստիկանը մե՛րն ա՛»։

- Հա՞ որ։

- Հաստատ։ Էդ կարգախոսը էդպես ա հնչում։ Հազար անգամ լսել եմ։

- Ափսոս․․․ բայց ասա, որ իմ լսածը ավելի լավն ա։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3243

Մեկնաբանություններ